Ընդունիր ԵԿԾ-ի Մարտահրավերը

Հոկտեմբերի 23-ից 31-ը Մակեդոնիայում տեղի ունեցավ յոթ օրյա դասընթաց, որի հիմնական նպատակը Եվրոպական կամավորական ծառայությունների վերաբերյալ երիտասարդությանը մանրամասն տեղեկատվություն տրամադրելն էր, այդ կամավորական աշխատանքների ընթացքում առաջացած խոչընդոտների հեշտ լուծումը:

10808078_872939926070380_1282961312_n

Դասընթացին ներկա էին ինը երկրներից ներկայացուցիչներ: Այդ երկրներն էին. Հայաստան, Չեխիա, Խորվաթիա, Պաղեստին, Իսպանիա, Սերբիա, Թուրքիա, Ադրբեջան, Մակեդոնիա: Այս դասընթացը մասնակիցներին հնարավորություն տվեց ձեռք բերել տեղեկություններ արդեն իսկ փորձված անձանցից, ովքեր մեզ ներկայացրեցին իրենց փորձը և գիտելիքները: Մենք ձեռք բերեցինք նոր հմտություններ, որոնք հետագայում միանշանակ կարող ենք օգտագործել Եվրոպական կամավորական ծառայությունների մասնակցելու դեպքում: Այժմ մենք ավելի լավ կկարողանանք կողմնորոշվել ճիշտ ծրագրի, կազմակերպության և երկրի ընտրության հարցում, կկարողանանք հաղթահարել մեր ճանապարհին հանդիպած բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները: Իհարկե, այս դասընթացը բացի գիտելիքներ ձեռք բերելուց նաև հրաշալի հնարավորություն էր մեզ համար շփվելու տարբեր մտածելակերպի, մտահորիզոնի տեր մարդկանց հետ: Մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալու ութ տարբեր երկրների մշակույթներին, ավանդույթներին և առանձնահատկություններին: Նմանատիպ ծրագրերը այն հիմնական միջոցն են, որոնցով մենք լայնացնում ենք մեր մտահորիզոնը, ճանաչում աշխարհը, այնտեղ ապրող մարդկանց, փոխում մեր աշխարհայացքը շատ ու շատ երևույթների նկատմամբ: Շնորհիվ մեր փորձառու դասընթացավարների, այսօր ես վստահորեն կարող եմ ասել, որ պատրաստ եմ արտերկրում կամավորական աշխատանքներ կատարել և հաղթահարել իմ առջև դրված բոլոր դժվարությունները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>