Ուսումնասիրիր քո հնարավորությունները Բուլղարիայում

10723203_635494833238164_18487712_nՉկա ավելի հետաքրքիր և հաճելի բան, քան մոտ ընկերուհու հետ ճանապարհորդելը: Մենք արդեն միասին ճանապարհորդելու, միասին օտարերկրացիների հետ նույն հարկի տակ ապրելու փորձ ունեինք: Մեր ակընկալիքները մեծ էին ու ոգևորող: Դեռ Հայաստանում ծանոթացանք ծրագրի մյուս մասնակցի հետ, սիրուն , բարի ու խելացի Իռենան: Առաջիկա օրերի ծրագրերն ունենալուց հետո , մեզ մնում էր սպասել մեր թռիչքին:
997091_639745382813109_7354204284142113645_nՄինչև ինքնաթիռ նստելը, մեզ երկար ճանապարհ էր սպասվում .Երևան- Վրաստան , հետո ինքնաթիռով հասանք Թուրքիա ու ավտոբուսով սկսվեց մեր արկածային ճանապարհը դեպի Բանսկո:
Երկար,հետաքրքիր բայց միևնույն ժամանակ հոգնեցուցիչ ճանապարհից հոգնած մենք` հայերս, մեզ չկորցնելով,շատ պատահական հանդիպեցինք մի հայ մարդու, ով օգնեց մեզ գտնել մեր հյուրանոցը : Առաջինը մենք էինք հասել ու զգացինք բոլոր մասնակիցներին դիմավորելու մեծ ոգևորությունը: Նույն օրը երեկոյան , մեզ աննկարագրելի անակնկալ էր սպասվում: Երբ վերելակի կախարդական դռները բացվեցին և մենք հանդիպեցինք նախրորդ ծրագրից մեր ընկերոջը:
Ճանապարհի հոգնածությունը իր տեղը զիճեց մի նոր, տարօրինակ ոգևորության … Ծրագրի 8 օրերը լիքն էին արկածներով, նոր մտքերով , գաղափարներով, ընկերներով…
Ծրագիրը շատ լավ էր կազմակերպած, բովանդակալից ու արդյունավետ: Մենք ունեցանք այցելություններ քաղաքի մի շարք պատմամշակութային վայրեր:Մեզ երեքիս էլ առանձնահատուկ էր հետաքրքրում Բուլղարայի մշակույթը , առանձնահատկություններն ու պատմությունը:
10736024_708246365925379_1087104404_nԾրագրի վերջին օրերին մեր մեծ խումբը համալրվեց մի սիրուն և միայնակ կատվով,վերջինիս իրենց խնամակալության
տակ վերցրեցին Ավետիսյան Տաթևն ու Ռումինացի Մայրուսը : Ով ի պատիվ Տաթևի կատվին անվանեց Tatev 3 :

Հ.Գ. Ծրագրի ամենասիրելի մասնակիցը ՝ Տաթև 3ը այժմ բնակվում է Ռումինաիայում և հուսալի ձեռքերում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>