Ավելացրու գիտակցությունդ և զգա մարմինդ

Նամաստե…

Ահա այսպես էր սկսում և վերջանում մեր օրը մի գողտրիկ վայրում, որը  գտնվում էր Շվեցարիային կից Իտալիայի  լեռներում՝ Օշո Գաուտամա կենտրոնում, որտեղ ներկա էին հինգ երկրների պատվիրակություններ: Խմբերից մեկը Հայաստանն էր՝ յոթ հոգուց բաղկացած խմբով:

IMG_4284

Ծրագրի բուն նպատակն էր ինքնաճանաչումը՝ հասնել մարմնի և հոգու ներդաշնակությանը, որին մենք հասնում էինք մեդիտացիաների և յոգայի օգնությամբ: Իհարկե, նոր ընկերների հետ ուրախ ու անկեղծ հարաբերությունները նույնպես նպաստում էին դրան:

Առաջին օրը մեզ բաժանեցին մեր երկրներից և ստեղծեցին «ընտանիքներ»: «Ընտանիքը» բաղկացած էր վեց մասնակցից, ամեն երկրից մեկական մասնակից և մեկ խմբի առաջնորդ: «Ընտանիքի» իմաստը համախմբելն էր ներկա բոլոր ազգերին: «Ընտանիքը» ուներ անվանում և կարգախոս, օրինակ՝ «5 nationalities ,1 mentality» , որը թարգմանաբար նշանակում է «5 ազգություն 1 մտածելակերպ»:

IMG_3867

Մեդիտացիաները անցնում էին շատ հետաքրքիր և զվարճալի՝ խաղերի , պարերի և անկեղծ զգացմունքների ուղեկցությամբ :

Բայց իհարկե բացի մեդիտացիաներից այնտեղ մենք կամավորի կարգավիճակում էինք և կատարում էինք տարբեր աշխատանքներ, ինչպիսիք էին մաքրությունը, փայտ հավաքելը, նստարաններ և ցանկապատեր ներկելը: Քանի որ աշխատանքը միասնական էր , այն բարեկամացնում էր տարբեր ազգերի  ներկայացուցիչներին:

Իսկ երեկոյան մենք ներկայացնում էինք մեր երկրները: Ոմանք ներկայացնում էին ազգային մշակույթը ժողովրդական պարերի, խաղերի միջոցով, իսկ ահա մենք ներկայացրել ենք մեր հայակական հարսանիքը բոլոր սովորույթների համաձայն:

IMG_4783 IMG_4780

Շաբաթվա ընթացքում կազմակերպվեց քայլարշավ դեպի Ալպեր, որի ընթացքում մենք օգնում էինք մեկս մյուսին հաղթահարել խոչընդոտները միահամուռ ուժերով՝ անկախ տարիքից և ազգությունից:

Քանի որ շաբաթը լի էր էմոցիաներով և հույզերով, հուզիչ բաժանումն անխուսափելի էր: Վերադարձանք նորից հանդիպելու ակնկալիքով:

11219102_10153363030595359_2639664651056585922_n11216581_10153360429230359_3554102892235949550_nIMG_4375 IMG_4304 IMG_4294

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>