Ոգեշնչող Դասընթաց Վրաստանում

Մենք բոլորս ճանապարհորդներ ենք այս աշխարհի ամայի վայրերում, և լավագույնը, որ կարող ենք գտնել մեր ճամփորդությունների ժամանակ ազնիվ ընկերն է: Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն

Հինգ գեղեցիկ և աշխույժ հայուհիներ ճանապարհորդվել էին Վրաստան՝ ստանալու նոր տեղեկատվություն, ձեռք բերելու հետաքրքիր հմտություններ, միջազգային ընկերներ և իհարկե տեսնելու երկիրը:

Մեզ դիմավորեցին շատ ռոմանտիկ պայմաններում, որովհետև Քոբուլեթիի մեր հյուրանոցում փոթորիկի պատճառով լույս չկար: Զվարճալի և հաճելի էր հանդիպել նոր մարդկանց մոմի լույսի ներքո:

20141124_172012

Հաջորդ օրվանից մենք սկսեցինք մեր թրեյնինգը, որը բաղկացած էր տարբեր խմբային աշխատանքներից, գործնական առաջադրանքներից՝ առաջարկելով նոր լուծումներ, թե ինչպես դառնալ ակտիվ քաղաքացիներ մեր երկրներում: Մեզ հետ էին մասնակիցներ Իսպանիայից, Իտալիայից, Ռումինիայից, Թուրքիայից և Վրաստանից: Մենք բավականություն ստացանք այն բանից, թե ինչպես էր ծրագիրը կազմակերպված, քանի որ հնարավորություն ունեինք բոլորի հետ ծանոթանալ և ընկերանալ:

IMAG1474

Կազմակերպիչները և վարողները շատ ընկերական և բարի էին, ինչը թրեյնինգն էլ ավելի հաճելի էր դարձնում: Երեկոները լի էին հետաքրքիր միջոցառումներով, ինչպես օրինակ մեր երկրների ներկայացումը մշակութային երեկոների ժամանակ: Մենք նաև մեկ ազատ օր ունեցանք մեկ այլ քաղաքում՝ Բաթումիում, որպեսզի բացահայտենք վրացական ափն ու գեղեցիկ ճարտարապետական կառույցները:

Չնայած հագեցած շաբաթից հետո մենք որոշ չափով հոգնած էինք՝ այնուամենայնիվ մենք կանգ առանք նաև Թբիլիսիում՝ զբոսնելու և ծանոթանալու մայրաքաղաքին: Հայաստան վերադարձը լի էր զվարճալի կատակներով, ակնթարթներով և տեսագրություններով :

Վերջում բոլորս հաստատեցինք, որ սովորեցինք շատ մեթոդներ, թե ինչպես ավելի ակտիվ լինել հասարակական դաշտում, և այն,  որ մենք օգտագործելու ենք մեր ստացած գիտելիքն ու հմտությունները ակտիվ քաղաքացի լինելու և մեր ՀԿ-ներին օժանդակելու համար:
Այս մի շաբաթը լի էր նոր գաղափարներով, ուրախ ակնթարթներով և երեկույթներով, նոր ընկերներով և խորը տպավորություններով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>