Թույլ տուր ցուցադրել քեզ հաջողության բանալին

Ամեն բան սկսվեց դեպի Սերբիա երկար ուղևորությունից: Երկու օր ճանապարհին, հաճելի ծանոթություններ, գիշերներ ինքնաթիռում, և ահա մենք Բելգրադում ենք: Սերբիան մեզ հմայեց առաջին իսկ պահից. օգնության միշտ պատրաստ բարեհամբույր մարդիկ, գեղեցիկ քաղաքը, ջերմ մթնոլորտը ստեղծում էին հարազատ մի միջավայր:

11800132_618253474944326_3347312236831299508_n

Մասնակցությունը “Թույլ տուր քեզ ցույց տալ հաջողության բանալին” ծրագրին  հետաքրքիր փորձ ու ձեռքբերում էր մեզ համար:   Փորձառու կազմակերպչի, լավ թրեյներների և հրաշալի մասնակիցների միասնական աշխատանքի շնորհիվ ծրագիրը դարձավ արդյունավետ և անմոռանալի: Ծրագիրը ներառում էր ոչ ֆորմալ կրթությանը, ուսուցման ոճերին, միջմշակութային հաղորդակցություններին, կոնֆլիկտային իրավիճակների կառավարմանը վերաբերող թեմաներ: Բազմաբնույթ խաղերի, բանավեճերի, դասընթացների շնորհիվ մասնակիցները սովորեցին, թե ինպես լինել լավ թրեյներ, ինչպես ստեղծել և իրականացնել իրենց սեփական ծրագրերը՝ նպաստելով երիտասարդների հասարակական ակտիվության զարգացմանը:

Մշակութային երեկոները միջմշակութային երկխոսության մեջ մտնելու և ազգային պարերի, խոհանոցի, տարազների և խաղերի միջոցով նոր մշակույթներ ուսումնասիրելու հրաշալի հնարավորություն են ընձեռում:

11782270_981474818583307_8144974436190946807_o

11058528_981487271915395_2708802936073473975_o

Մենք այցելեցինք Սերբիայի  մեծությամբ երկրորդ քաղաք և մշակութային մայրաքաղաք հանդիսացող Նովի Սադ, որն իր հին փողոցներով, զբոսայգիներով, ռեստորաններով ու փաբերով, լողափով փայլում էր ամառային վառ գույներով: Հինավուրց ամրոցից բացվում է քաղաքի համայնապատկերը: Մենք կարողացանք վայելել Բելգրադը` չափազանց բարի մարդկանց, գեղեցիկ ճարտարապետության, հետաքրքիր թանգարնների, հյուրընկալ ռեստորանների և սրճարանների քաղաքը:

Ծրագիրը մեզ տվեց նոր ընկերներ, ծանոթություններ, հնարավորություններ ու գաղափարներ:

Երբեք մի կորցրու սովորելու, շփվելու, ճանապարհորդելու և բացահայտումներ անելու քո հնարավորությունը: Ավելացրու ևս մեկ մասնիկ կախարդական պահերի, տպավորությունների և հուշերի քո հավաքածուին:


11828659_981458505251605_3715506351598888217_n
11870851_981455238585265_6567822121855542396_n

WP_20150727_050

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>