Գենդերային հավասարություն. Տեսությունից մինչև իրականություն

10007479_10152098589482914_6561596159727678101_nԳենդերային հավասարության թեման այս անգամ մեկ տանիքի տակ է միավորել է 30 երիտասարդների աշխարհի 12 երկրներից: Երիտասարդները ոչ ֆորմալ կրթության շրջանակներում կքննարկեն գենդերային անհավասարության, սեռերի տարբերության պատճառով առաջացող խնդիրները, կփորձեն պարզել, թե որքանո՞վ է թեման արդի իրենց երկրներում, և ի վերջո կփորձեն գտնել առկա խնդիրների հավանական լուծումներ: <<Գենդերային հավասարություն. Տեսությունից մինչև իրականություն>> սեմինարի մասնակիցները բավականին պատրաստված, թեմային ծանոթ և դրանում հետաքրքրված երիտասարդներ են, որոնք իրենց երկրներում ակտիվորեն ներգրավված են հասարակական գործունեության մեջ: Սեմինարի ընթացքում, որը կազմակերպվել է <<Երիտասադական շունչ>>(Youth Breath) ՀԿ-ի կողմից, մասնակիցներին մեծ հնարավորություն է ընձեռնվել քննարկել թեմայի տարբեր ասպեկտները համախոհների հետ: Քանի որ թեման շատ արդի է մեր օրերում, և տարբեր երկրներում այն շոշափելի է տարբեր մակարդակներով, սեմինարի մասնակիցները մեծ հնարավորություն ունեն քննարկելու դրա տրբեր դրսևորումները իրենց հասարակություններում, կարծիք փոխանակել պատճառների վերաբերյալ, և, վերջապես, ծանոթանալ հյուրընկալող երկրի իրավիճակին: Սեմինարի շրջանակներում մասնակիցները նաև այցելեցին ‘Pink Armenia’ և ‘Society without Wiolence’հասարակական կազմակերպությունները, որտեղ ավելի մանրամասն և խոր տեղեկությանուն ստացան գենդերային խտրականության, ընտանեկան բռնության և նման խնդրահարույց թեմաների շուրջ: ‘Pink Armenia’ ՀԿ –ում ակտիվ քննարկումներ տեղի ունեցան սեռական փոքրամասնության խնդիրների, <<գենդեր>> բառի սխալ ընկալման պատճառով երկրում առկա լարվածության, անհանդուրժողականության վերաբերյալ: ‘Society without Wiolence’ ՀԿ այցելության շնորհիվ ավելի պարզ դարձան ընտանեկան բռնության տարբեր պատճառները, խնդրի առկայության և դրանք թաքցնելու դրդապատճառները և հատկապես կանանց նկատմամբ բռնության դրսևորումները: Մասնակիցները, սեմինարի շրջանակներում թեմային խորը ծանոթանալուց բացի հնարավորություն ունեցան նաև ծանոթանալ հայկական մշակույթին, ավանդույթներին և հարուստ պատմությանը’ այցելելով Գառնու տաճար և Գեղարդավանք: Սեիմինարը միտում ունի բազմակողմանի տտեղեկություն տրամադրել մասնակիցներին թեմայի շուրջ ոչ ֆորմալ կրության համար նախատեսված հատուկ մեթոդներով: Վերջնական նպատակն է հասարակական ակտիվ կյանք վարող երիտասադներին կրթել առողջ, անվտանգ, խտրականություններից զերծ հասարակություն ձևավորելու նպատակով: Նոնա Սիմոնյան Մասնակից Երևան, Հայաստան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>