Արտահայտվիր Ավելի Բարձր

Բավական երկար ժամանակ է ինչ ես հետաքրքրված եմ <<Էրասմուս+>> -ի տարբեր փոխանակման ծրագրերով և այս տարի ինձ ընձեռնվեց հնարավորություն մասնակցել նման ծրագրերի:

10634015_301446973396568_413600778980101067_oՎերջին մասնակցածս ծրագիրը վերապատրաստման դասընթաց էր, որը տեղի ունեցավ Լեհաստանի Գժբովո քաղաքում: Դրա նպատակն էր երիտասարդներին տեղեկացնել ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման մասին երիտասարդական կազմակերպությունների ծավալած գործունեության մեջ հատուկ ուշադրություն դարձնելով սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց, խորացնել փոխըմբռնումը տարբեր երկներից ժամանած երիտասարդների միջև, խրախուսել սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց ակտիվ մասնակցությունը կազմակերպության գործունեությանը կապված խթանման և կապի հետ, զարգացնել երիտասարդների մեդիաիրավասությունը ինչպես նաև իրավասությունները սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց շրջանում և այլն:

DSCN9315Այս ծրագիրը բացեց ինձ համար որոշակի ուղիներ ծանոթանալու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին տարբեր միջոցառումների մասնակցելու հարցում և ընդլայնել իմ գիտելիքները տվյալ բնագավառում: Կցանկանայի ավելացնել, որ այս 11 օրերը Լեհաստանում ինձ համար հանդես եկան որպես կատալիզատոր որտեղ ես հնարավորություն ունեցա ընդլայնել իմ սոցիալական շրջանակը, քանի որ ծրագրին մասնակցում էին 35 հիասքանչ մարդիկ տարբեր երկրներից: Մենք կիսվեցինք մեր մշակույթով և փորձով, բացահայտեցինք Լեհաստանը և տուն վերադարձանք քաղցր հիշողություններով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>