Մենք ենք փոփոխությունը

<Մենք ենք փոփոխությունը>>դասընթացը տեղի ունեցավ Սլովենիայի Պորտորոժ քաղաքում, որտեղ<<Երիտասարդական շունչ>> ՀԿ-ն ներկայացնում էին Նարեկ Քթոյանը և Լիլիթ Թամամյանը: Բազմամշակութային և ընկերական թիմը ներկայացնում էին ևս 12 երկիր` Սլովենիա, Խորվաթիա, Ալբանիա, Սերբիա, Մակեդոնիա, Պաղեստին, Իսրայել, Ադրբեջան, Թուրքիա, Կոսովո, Իսպանիա, Ռումինիա: Ծրագրի նպատակն էր ավելի լավ ճանաչել Erasmus+ ը և նրա գործիքները:

DSC_0553

Կազմակերպված էր ՀԿ շուկա, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեին ներկայացնելու իրենց ՀԿ-ները: Ավելի ուշ մասնակիցները փոխանակեցին իրենց կոնտակտները և քննարկեցին հետագա հնարավոր համագործակցությունը ՀԿ-ների  միջև: Այս դասընթացը տարբեր մշակույթները կրող մարդկանց հետ ծանոթանալու ևս մեկ լավ հնարավորություն էր: Ամեն օրը հագեցած էր նոր ինֆորմացիայով և շատ արդյունավետ էր այլ մասնակիցների հետ ծանոթանալու և զրուցելու համար: Ինչպես միշտ տեղի ունեցավ  միջմշակութային երեկո, որտեղ բոլոր մասնակից երկրները ներկայացնում էին իրենց ազգային ուտեստները և խմիչքները: Այս միջմշակութային երեկոն շատ կարևոր  և  յուրահատուկ էր, քանի որ ամեն մի դասընթացի ընթացքում կամ հետո ծնվում են լավ մտքեր և գաղափարներ: Այս մեկը նույնպես բացառություն չէր. մեր Նարեկը ստեղծեց մի նոր հայկական ազգային դեսերտ, որը շատ համեղ էր և մեծ հավանության արժանացավ:

DSC_0766

Կազմակերպիչները ընտրել էին ներկայումս խնդիրներ ունեցող երկրներ՝ հնարավորություն տալով մասնակիցներին ճանաչել միմյանց և հաղորդակցվել, քանի որ առօրյա կյանքում դա անհնար է:Մենք շնորհակալ ենք, որ ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք հասկանլու, որ հանդուրժողականությունը ամենակարևոր գործոններից մեկն է: Մենք ենք մեր երկրների ապագան, շարժիչ ուժը, և մենք ենք որոշում, թե ինչպես և ինչ պայմաններում ենք ցանկանում ապրել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>